Ընտանիք
Ընդհանուր ծրագրերը պահեք մեկ օրացույցում
Դպրոցի ժողովին գուցե ծնողներից մեկը գնա, իսկ շաբաթ օրվա զբոսանքին՝ ամբողջ ընտանիքը։ «Ընտանիք» բաժնում կարող եք պահել այդ ամսաթվերն ու CityHub One-ի մյուս բաժիններում կազմած համատեղ ծրագրերը։

Նշեք օրը և ում է վերաբերում ծրագիրը
Գրեք հստակ վերնագիր, ընտրեք ամսաթիվը և նշեք՝ ում է վերաբերում անելիքը։ «Փորձից հետո դիմավորել Մայային» գրառումն ավելի հասկանալի է, քան պարզապես «դպրոցը»։ Օրացույցում կարող եք ավելացնել նաև այն ընտանեկան գործերը, որոնք որևէ ծառայության կամ կազմակերպության հետ կապված չեն։
Ընտրեք՝ ինչ կիսել ընտանիքի հետ
Այց գրանցելիս, ծառայություն ամրագրելիս կամ միջոցառում պահպանելիս կարող եք ամսաթիվն ավելացնել ընտանեկան օրացույցում։ Անձնական հիշեցումն առանձին ընտրություն է։ Օրինակ՝ եթե ձեզ տանելու է հարազատը, նա կարող է ընդհանուր օրացույցում տեսնել այցի օրը։
Երբ ծրագիրը փոխվում է
Եթե հեռացնեք պահպանված միջոցառումը, դրա հետ կապված օրացուցային գրառումը նույնպես կհեռացվի։ Ձեր ձեռքով առանձին ավելացրած ընտանեկան ծրագրերը կմնան օրացույցում։ Այցերի և ծառայությունների համար հասանելի օրերը որոշում է ձեր քաղաքում մասնակցող կազմակերպությունը։